Հարգելի բարեկամ
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայք էջում: Արագ զարգացող մերօրյա աշխարհում անհնար է ապահովել լիարժեք կառավարում՝ առանց համապատասխան տեղեկատվության և հրապարակայնության ապահովման: Հանրային իրազեկման մակարդակի բարելավման նպատակով շատ կարևոր է իշխանություն-ժողովուրդ երկխոսության կայացումը, որն, իմ կարծիքով, հնարավոր է իրականացնել նաև նորացված կայք էջի միջոցով:
Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի գործունեության հիմնական ուղղություններին, մարզպետի ընդունած որոշումներին և կարգադրություններին, մարզում և համայնքներում իրականացվող աշխատանքներին: Գեղարքունիքի մարզի ինտերնետային կայքը վաղուց դարձել է այն միջոցը, որով հանրությունը հնարավորություն է ստացել իրեն հուզող կամ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, մարզի կենսագործունեությանն առնչվող խնդիրների մասին իրազեկվելու, հանրային կառավարմանը մոտիկից ծանոթանալու կամ մասնակցելու համար: Համոզված եմ, որ կայքի բարելավման և կատարելագործման հետագա աշխատանքները մեզ կմղեն ավելի շոշափելի արդյունքների և ձեռքբերումների: Մնում է հուսալ, որ հանրային ակտիվ մասնակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանի գործունեությունը կկրի ավելի հրապարակային և թափանցիկ բնույթ:
Գեղարքունիքի մարզպետ
Նվեր Պողոսյան



